Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Հայաստանում մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178702 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 776843 վերջին մեկ օրում` 2460 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8190 պացիենտ. մեկ օրում ավելացել է 77-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 166410 անձ` վերջին մեկ օրում 205 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3265 է: