Search
Close this search box.

Գնացեք գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները՝ Մոնումենտ, այնտեղ տեսեք օրինախախտումներ, կոռուպցիա

«Այն, ինչ կատարվում է մանր և փոքր առևտրով զբաղվող ձեռներեցների հետ` ուղղակի տեռոր է, բացահայտ տեռոր, որպեսզի մարդիկ զրկվեն մեկ կտոր հացից»,- ԱԺ-ում վարման կարգով նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, այն, ինչ որ այսօր անում են պատկան մարմինները՝ բացարձակ անթույլատրելի է, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. «Բացել մարդկանց պայուսակները՝ ստուգել, նման իրավասություն որևէ կառույց չունի: Բյուջ եք ուզում լցնել՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա, բազմաթիվ մոնոպոլիստներ, գնացեք այնտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը՝ պիտի ճիշտ տեղը իմանա, որտեղ գնա: Էն գազի հիման վրա ստեղծված իրենց դղյակները՝ Մոնումենտում, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք օրինախախտումներ, կոռուպցիա, չարաշահումներ: Եվ ոչ թե փորձեք իրենց մի կտոր հացով, իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտնել»,-նշեց Ն. Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ սա լրջագույն խախտում է, որի վերաբերյալ բարձրաձայնվելու է նաև միջազգային կառույցներում:

ArmLife.am