Search
Close this search box.

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերի

Հանրապետության տարածքում՝ մարտի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, 17-18-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում մարտի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-19-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը` +8 +10:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Կոտայքի լեռներում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0 -2, ցերեկը` 5 +8,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Լոռիում գիշերը` -4 -9, ցերեկը` +2 +7,

Տավուշում գիշերը` -4 +1, ցերեկը` +6 +9,

Արագածոտնի լեռներում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 -2, ցերեկը +8 +10,

Արարատում գիշերը` -2+1, ցերեկը` +8 +11,

Արմավիրում գիշերը` -2+1, ցերեկը` +8 +11,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -6 -11, ցերեկը` 0 +5,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +2 +4,

Սյունիքի հովիտներում գիշերը` -2+1, ցերեկը` +8 +11,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -5 -9, ցերեկը` +3+7,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0 -3, ցերեկը` +8 +11: