Search
Close this search box.

Մենք չենք հրաժարվում Հադրութից. Արայիկ Հարությունյան

Այսօր Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալվել են տեղահանված բնակավայրերի բնակիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:

Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի: