Search
Close this search box.

ՖՈՏՈ. Աննա Հակոբյանը Գյումրիում այցելել է պատերազմում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Գյումրիում այցելել եմ պատերազմում բեկորային վիրավորումներ ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Մանուկյանին: Դավիթը վերականգնողական բուժման ընթացքի մեջ է։

Այցելել եմ նաեւ Արթիկ՝ պատերազմում անմահացած պայմանագրային զինծառայող Սահակ Վարագյանի ընտանիքին, ով հայրենիքին ժառանգել է երեք որդի եւ նորածին, աննման դուստր՝ Սոսե անունով»։