Search
Close this search box.

«Հրապարակ». ԱԱԾ-ի և ոստիկանության ճակատագրի մասին «շեֆը կհայտարարի վերջին վայրկյանին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինտրիգային թեմաներից է նաև կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը` ԱԱԾ-ի և ոստիկանության: Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները:

ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների ժամանակ՝ շատերս ԳՄ-ում կամ ԳՄ-ից հետո իմացանք, որ պատգամավորության թեկնածու ենք»:

Ի դեպ, պատգամավորների ցուցակը ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի մոտ եղել է ձեռագրով գրված` անգամ համակարգչով հավաքել չի տվել, որ չիմացվի։ 2 օր փակվել է, որևէ մեկի հետ չի շփվել, գրել-ջնջել է, հաջորդ օրը դավթարով եկել է ԳՄ նիստի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: