Search
Close this search box.

Պուտինը հեռախոսային զրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիեւի հետ. ի՞նչ թեմաներ են քննարկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին եւ 12-ին հեռախոսային զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրադրությունն ընդհանուր առմամբ մնում է կայուն եւ հանդարտ: Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն է նշվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը:

Մտքերի փոխանակություն է կատարվել ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ: