Search
Close this search box.

Արցախի գլխավոր դատախազությունը ուշագրավ հաղորդագրություն է տարածել

Սույն թվականի մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ ,,Բրիտանական ,,HALO Trust,, ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները,,

(Հղումները` այստեղ. https://www.24news.am/news/158338,
https://www.tert.am/am/news/2021/03/11/Avagyan/3549730, https://news.am/arm/news/633263.html,
https://www.panorama.am/en/news/2021/03/11/HALO-Trust-Artsakh/2467496 և այլն):

Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի Գլխավոր դատախազություն