Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ձեզ խնդրում եմ, հենց հիմա արագ տեպմով եկեք». Արսեն Ղուկասյանը շտապ կոչով է դիմել

Անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մեքենայով փակել է ՊՆ շենքի մուտքն ու ելքը, և կոչ է արել մյուս քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:

Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ հանդիպում են պահանջել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի, սակայն նրանց ոչ մեկին չեն ընդունել.

«Այս մարդիկ թքած ունեն թե՛ մեզ վրա, թե՛ մեր երեխեքի վրա: Ես այս պահին այստեղ եմ, ավտոն տեղից չեմ շարժելու, խնդրում եմ բոլոր այն ծնողներին, որոնք ունեն մեքենաներ,արագ եկեք բոլոր մուտք ու ելքերը փակենք ՊՆ-ի, որ հասկանան՝ հերիք է մեզ տանեն այստեղ-այնտեղ: Համբերության բժակը լցվել է: Այսօր լուրջ վիճակ է,կարող է պատերազմ սկսվի բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով»,—ասաց Արսեն Ղուկասյանը: