Search
Close this search box.

Ենթադրյալ գերիները մայր ու դուստր են. Մարալից բացի, Ադրբեջանում ենթադրաբար ևս 3 հայ կին գերի կա. Զոհրաբյան

Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով բեյրութահայ Մարալ Նաջարյանի վերադարձի լուրը։

«Նրանցից մեկը` Սիլվան, հաստատված է, մյուսների դեպքում դեռ չունենք հաստատում, բայց ենթադրյալ գերիները մայր ու դուստր են։ Ինչպես նաև ունենք մեծ թվով ռազմագերիներ»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկ երեկոյան է տեղեկացել, որ Մարալն արդեն Ստամբուլում է ու 9։30-ի չվերթով մեկնում է Բեյրութ։

«Ես այդ պահին ուղղակի գրեցի` մեր աղոթքները քեզ հետ են։ Նրան Բեյրութում դիմավորել էին որդին, իր հարազատը։ Անմիջապես վայրէջքից հետո ես խոսեցի հարազատի հետ։ Ասացին` հոգնած է, հյուծված է, բայց կարևորը` հարազատների գրկում է։ Ես գիտեմ, թե ինչ ծանր վիճակում էր Մարալի հայրը, որին այս ընթացքում ինչ–որ սխալ տեղեկություն էին տվել, ու նա գրեթե ինսուլտային վիճակում էր հայտնվել։ Հուսամ` հիմա ամեն ինչ անցած է»,– ասաց նա։ Զոհրաբյանը նշեց, որ Մարալն այսօրվանից անցնելու է բժշկական լայնածավալ հետազոտություն։