Search
Close this search box.

Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում․ Իմքայլական պատգամավորը` Փաշինյանի սիրելի կադրի մասին

Լրագրող Շաքե Ղազարյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

Կռվում են, գործից հանում, իրար հայհոյում ու նորից գործի ընդունում.
Անդրանիկ Քոչարյանը` Արտակ Դավթյանի մասին.
«Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016թ․ պատերազմում»։

Արտակ Դավթյանը`Անդրանիկ Քոչարյանի մասին.
«Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին»։
«Փառք Աստծո, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ում ավելի բարձր պաշտոն չունեցավ»։

«Որտե՞ղ էր Քոչարյանը պատերազմական այս օրերին, և եթե այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում»։
«Թող Քոչարյանը մանդատը վայր դնի և հետո խոսի, իհարկե, եթե կկարողանա խոսել։ Իսկ հիմա թող կարծիք չհայտնի զենքերի գնման, ԶՈւ-ի կիրառման մասով, որոնցից գաղափար չունի»։