Search
Close this search box.

Հայ պատգամավորներից մեկը կրկին բացասական է խոսել ռուսական զենքի մասին․ Ռուսաստանից պատասխանը չուշացավ

«Հայրենիքիդ համար կռվելու ցանկությունը` չես գնի գումարով.
Հայաստանի պատգամավորներից մեկը կրկին բացասական է խոսել ռուսական զենքի մասին։ Հիշում եմ, թե Աֆղանստանում Հյուսիսային Ալյանսի մոջահեդները, թե ինչպիսի խորը հարգանքով էին խոսում ռուսական զենքի մասին։

2001 թվականից հետո, երբ ստեղծվում էր աֆղանական նոր բանակը` նրանք ամերիկացիներից պահանջում էին ռուսական զենքեր։ Նրանք ամերիկյան Black Hawk-ին գերադասում էին МИ-8 ուղղաթիռները, ամերիկյան AR 15-ին` Կալաշնիկով տեսակի ինքնաձիգը։ Նրանք Կամազներ և ԲՏՌ 80 զրահամեքենաներ էին ցանկանում գնել։

Կարճ ասած` հիմա աֆղանական բանակը հաջողությամբ ռուսական զենքով պաշտպանվում է և տեռորիստներից, և տարատեսակ զինված թշնամիներից։

Ասածս այն է, որ ցանկացած զենք կարելի է գնել։ Բայց հայրենիքիդ համար կռվելու ցանկությունը` չես գնի գումարով։ Պատիվն ու խիզախությունը նույնպես չես գնի։ Ու սա ցավոք այն ամենն է, որ կարող եմ ասել հայկական այսպիսի քաղաքական գործիչների և նրանց 10%-ով պայթող հրթիռների մասին».

Մոսգորդումայի պատգամավոր, հայտնի հրապարակախոս Անդրեյ Մեդվեդև