Search
Close this search box.

Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջը. «ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որին զոհ է գնացել ավելի քան 350 քաղաքացի, տուժել՝ ավելի քան 6000 քաղաքացի: