Search
Close this search box.

Ում հետ է UNICEF–ի արդեն փախած տիկինը Հայաստանում զբաղվել լրտեսությամբ` ի օգուտ Ադրբեջանի

Ասում են, որ UNICEF–ի հայատանյան գրասենյակի ղեկավարը հեռացվել է Հայաստանից՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու պատճառով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջինս մենակ էր գործում: Մեն-մենակ: Չի կարող այդպիսի բան լինել: Եթե մտնեք սրանց կայք, ապա կպարզեք, որ

1. UNICEF -ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը:
2. UNICEF -ի գործունեության հիմնական ոլորտներն են՝ առողջապահությունը, կրթությունը, երեխաների պաշտպանությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարադատության մատչելիությունը և այլն:

Բացի ՀՀ կառավարությանը աջակցելուց, սրանք բազմաթիվ դրամաշնորհներ են բաժանում: Կարծում եմ, որ հասկանալի է, թե ում են բաժանում:
Հիմա, ի՞նչ եք ուզում ասել: Որ UNICEF-ը կրթության ոլորտում գործունեություն է իրականացրել առանց ԿԳՄՍ նախարարության իմացությա՞ն: Կամ UNICEF-ն առողջապահության ոլորտում գործունեություն է իրականացրել առանց ВОЗ-ի տղու հովանավորությա՞ն: Նույնն արդարադատության ոլորտում: Իսկ կարո՞ղ է մտածում եք, որ UNICEF-ը սրան-նրան հենց այնպես դրամաշնորհներ է բաժանել: Այդպիսի բան լինել չի կարող: Չի էլ եղել:
Ստուգեք շղթան: Տեսեք որտեղ է այն հասնում: Կարծում եմ, որ շատ բան կպարզվի: Եթե, իհարկե ցանկություն լինի: Սակայն, վստահ եմ, որ նման ցանկություն չի առաջանա: Ավելին, շուտով կունենանք նոր ռեզիդենտ:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեսբուքյան էջից