Search
Close this search box.

Եթե այդ ամենի համար պատասխանատու է Ռուսաստանը, բա Հայաստանի իշխանությունը ինչի՞ համար է. ՌԴ-ից հարցեր են ուղղում ՀՀ իշխանություններին

Հայաստանում սորոսականները երկիրը հասցրել են աղետի առաջ բայց չգիտես ինչու բոլոր պահանջներն ու մեղադրանքները ուղղում են դեպի Ռուսաստան։ Ասում են` Ռուսաստանը սա չարեց, այն չարեց, ռուսական զենքը լավը չի, Իսկանդերը կամ ՌԷՊ համակարգը լավը չի։ Եվ որոշակի, այսպես կոչված, «աղանդավոր մասսա» սրան հավատում է։ Ոչ մեկ չի հարցնում. Եթե այդ ամենի համար պատասխանատու է Ռուսաստանը, բա Հայաստանի իշխանությունը ինչի՞ համար է։

Բա ընդհանրապես ինչու՞ եք ընտրում իշխանություն … Կամ ձեզ ո՞վ էր խանգարել գնելու ձեր ուզած զենքերը։ Այս քարոզչությունը գալիս է նրանից, որ սորոսականները իրենց արտասահմանից ստացած եկամուտներով լուրջ բիզնես են ծավալել Հայաստանում։

20 տարի շարունակ տարեկան 10-յակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել քարոզչության վրա։ Հիմա` նույնիսկ պարտությունից հետո` չեն խրատվել, ընդհակառակը ուժեղացրել են քարոզչական դոզան։ Նրանց պետք չի Հայաստան, նրանք ցանկանում են ապրել թուրքական վիլայեթում:

Քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինով