Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է հայ գերիների մասին նոր օրինագիծը, որը կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը։

Բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, ովքեր որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից հետո: Բացի դա, բանաձևով կոչ է արվում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը:

Այս բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Այնտեղ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ են վերաբերվում հայ գերիներին` նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացման, այդ թվում՝ գլխատում են և առանց դատավարության մահապատժի ենթարկում։

SKIPSTOPPED
Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին: Այն ներկայացվելու է հաջորդ շաբաթ: