Search
Close this search box.

Ոստիկանության գնդապետի հայտարարությունը

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

«Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում:

Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»,- ասված է գնդապետ Խառատյանի հայտարարության մեջ: