Search
Close this search box.

Զինծառայող Արայիկի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է

Անհայտության մեջ…

Լուսանկարի լուսավոր տղան Արայիկ Վրեժի Ավանեսյանն է։ Ծնվել է 2001 թվականին՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

2020 թվականին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Մարտակերտի զորամասերից մեկում։

Պատերազմի օրերին եղել է մարտական տարբեր կետերում, վարորդ էր։ Վերջին վայրը, որ եղել է «Գյոդակբրուն» կոչվող տեղամասն էր՝ Մարտակերտի Պոլիգոնների ուղղությամբ, որտեղ հոկտեմբերի 16֊ին՝ թշնամու օդային հարվածից զինծառայողներ են զոհվել. բոլոր տղաների դիակները գտնվել են, սակայն Արայիկի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է ։

Մայրը և մյուս հարազատները հույսով սպասում են իրենց զինվոր որդուն։

Գուցե գերի՞ է ու մի օր բախտ կվիճակվի մորը՝ նորից գրկելու որդուն։

Տա Աստված , ողջ լինի մեր զինվորն ու վերադառնա մոր գիրկը, ով գիշեր֊ցերեկ տառապում է այսքան խոր ցավից…

Լուսինե Զաքարյան