Search
Close this search box.

Ամենաինֆորմացված կառույցը` Գլխավոր Շտաբը ու գեներալիտետը, օդից վերցրած պահանջներ չեն ներկայացնում․ ՌԴ ԶՈՒ գնդապետ Խոդարիոնոկ

«Յուրաքանչյուր երկրում ամենաինֆորմացված կառույցներից մեկը` Գլխավոր Շտաբն է։ Հայաստանի պես 30 տարի պատերազմական վիճակում գտնող երկրում` Շտաբը ունի ավելի մեծ ինֆորմացիոն-վերլուծական հնարավորություններ, քան շատ այլ երկրներում, որոնք երբեք չեն գտնվել պատերազմում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը` ունի շատ լուրջ հիմքեր և հիմնավորումներ։

Շտաբը և գեներալիտետը օդից վերցրած պահանջներ չեն ներկայացնում։ Նրանք ունեն որոշակի ինֆորմացիա, որի հիման վրա ներկայացրել են վարչապետի հրաժարականի պահանջը։

Ու նրանք պարտավոր չեն կիսվել այդ ինֆորմացիան հասարակության հետ, ուղղակի մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե Շտաբը մի բան պահանջում է` ապա հարցը հրատապ է և հիմնավորված».

ՌԴ ԶՈՒ Գլխավոր Շտաբի նախկին սպա, ԶՈԻ գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարիոնոկ