Search
Close this search box.

Ձեզ համար իսկանդերի իմիջն է կարևորը, դուք թքած ունեք Հայաստանին սպառնացող իրական վտանգների վրա

Ձեզ բավարարու՞մ է 2020թ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությունը կամ համաձայնագիրը: Ամեն ինչից խոսում եք: Էլ 5մլրդ դոլարից, էլ անձնագրերից, էլ Շուշիում եղած թղթադրամներից, էլ գաղտնի եսիմինչից, էլ Հակոբյան Աննայի բարոյական աջակցությունից: Այսօրինակ պնդումները կարող են փաստ դառնալ միայն հաջորդ իշխանության օրոք: Ոչ այժմ: Այժմ առկա է դավաճանության միայն մեկ փաստ՝ 2020թ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությունը կամ համաձայնագիրը: Ընդ որում, դա անհերքելի՝ փաստաթղթային փաստ է:

Ինչու՞ չեք խոսում սրա մասին: Ինչու՞ չեք պահանջում չեղարկել այդ փաստաթուղթը: Խոշոր քաղաքական խաղացողներից և ոչ ոք չի վիճարկում հայտարարությունը (համաձայնագիրը): Մամուլը գրեթե չի լուսաբանում դավաճանական փաստաթղթին դեմ սակավաթիվ խոսացողներին, դատարանները մերժում են առոչինչ այդ փաստաթղթի դեմ էլ ավելի սակավաթիվ հայցադիմումները: Շարքային քաղաքացիները կարծում են, որ փաստաթուղթն իրենց փրկությունն է:

Բա եթե ակնհայտ դավաճանության փաստի վերաբերյալ այսօրինակ համընդհանուր՝ իշխանություն-ընդդիմություն-դատարան-քաղաքացի կոնսենսուս ունեք, ապա էլ ի՞նչ եք գլուխներս տանում դեռ ապացուցման կարիք ունեցող դավաճանություններով: Կներեք, սակայն աստիճանաբար համոզվում եմ, որ բոլորդ թքած ունեք Հայաստանին սպառնացող իրական՝ փաստաթղթային ամրագրում ստացած, վտանգների վրա: Ձեզ համար իսկանդերի իմիջն է կարևորը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից