Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ոչ մեկին չեմ պահում, ես իմ ժողովրդին եմ պահում. Սասուն Միքայելյան

Այսօրվա խորհուրդն ուրիշ է, այսօր հարցազրույց չեմ տալիս, հետո կտամ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Լրագրողները տարբեր հարցեր էին հնչեցնում, մասնավորապես, ինչու նոր իշխանությունները փոխեցին սպառազինության գնման պլանը, արդյոք մտահոգւչ չէ, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը բարեբերաբար թիրախավորվում է:

«Քո ասելով ես չպետք է արձագանքեմ, իմ իրավունք է, ես ասում եմ՝ երբ պետք կլինի, ասուլիս կհրավիրեմ, կխոսեմ: Ինչ պետք է, ես ասել եմ»:

Հարցին, թե դուք հիմա բանակի կողքի՞ն եք, թե քաղաքական իշխանությանն եք պահում, նա ասաց. «Իմ ասելուց պետք է հասկանյիք, որ ես ոչ մեկին չեմ պահում: Ես իմ ժողովրդին եմ պահում»: