Search
Close this search box.

Իրանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 350-ը

Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության տեղեկացմամբ՝ երկրում տեղի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 350-ը, իսկ վիրավորներինը՝ 4 հազարը: Երկրաշարժից զոհերի թիվը գնալով կարող է աճել:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: