Search
Close this search box.

Ելույթից հետո օրենքով գողեր են կապ հաստատել Բաբաջանյան Արմանի հետ

Այսօր Ազգային ժողովում Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե երեկվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապ հաստատել իր հետ ու սպառնալից տոնով խոսել հետ:

Պատգամավորն ասաց, որ ինքը բանտում նստել է, այդ թվում օրենքով գողերի, քրեական հեղինակությունների հետ. «Այնպես որ վեր ընգեք տեղներդ, հանգիստ ձեր գործերով զբաղվեք: Կգանք ձեր հետևից»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, եթե սպառնալիքի տարրեր կան, դա հանցագործության մասին հաղորդում է, պատգամավորը կարող է հետամուտ լինել: