Search
Close this search box.

Դատախազը պահանջեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Այսօրվա նիստին մեղադրողը հանդես է եկել ճառով։ Մեղադրող կողմը միջնորդեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Մեղադրող Արամ Արամյանը ապացուցված համարեց Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը՝ փողերի լվացում, ինչպես նաև՝ Վրաստանից ԻԳԼԱ տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելը։

Իսկ Սանասար Գաբրիելյանին մեղադրող կողմը միջնորդեց դատապարտել 4 տարվա ազատազրկման, Կարեն Քոչարյանին, Արմեն Պողոսյանին՝ 3, Դավիթ Հարությունյանին՝ 2, իսկ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի նկատմամբ միջնորդեց սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: