Search
Close this search box.

Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան

Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Տիկին Զոհրաբյան, իր վերջին հարցազրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ, թե հերթական, անպայմանորեն մասնակցելու է և մասնակցելու է առանձին։ Այսօր Դուք հայտարարեցիք, որ չեք հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատ և արդար ընտրություն անցկացնել:

-Բացարձակ որևէ հակասություն չկա Ծառուկյանի և իմ հայտարարությունների միջև։ Մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի, իշխանական և օլիգարխիկ բոլոր լծակների աննախադեպ գործադրում էր և անգամ այդ դեպքում նա կարողացավ հրապարակ բերել ընդամենը 22-23 հազար մարդ և սա ես համարում եմ Նիկոլի հերթական պարտությունը։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հայտարարությանը, այո, «Բարգավաճ Հայաստանը», որն ունի հանրային աջակցություն՝ չի կարող չմասնակցել առաջիկա ընտրական գործընթացներին և դաշտը թողնել բացառապես Փաշինյանին և իր գրպանում ծվարած կուսակցություններին։