Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոսի ջան, Արցախին անսահման նվիրված մեր աղջիկ, հավատս չի գալիս

Սոսի ջան, հավատս չի գալիս։ Հայրենիքին, Արցախին անսահման նվիրված մեր աղջիկ։

Վերջին հանդիպմանը շատ տխուր էր, ծանր էր տանում պարտությունը, բայց ավելի ծանր էր տանում իր հայրենակիցներից ոմանց, հատկապես մտերիմների անհայրենիք մտածողությունը։
Աստված հոգիդ լուսավորի, Սոսի ջան․․․

Բագրատ Եսայանի գրառումը

Հիշեցնենք, որ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն, իսկ մահացած Սոսի Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Նշենք նաև, որ Սոսի Խանիկյանը Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն է։