Search
Close this search box.

Ուղիղ միացում. Քոչարյանի աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան․ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը շարունակվում է

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով: Վերջնիս աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է դատել ազգի հերոսներին, այն մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, իսկ ինքը ծախել է Շուշին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը չէր կայացել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով: Դրան նախորդած դատական ​​նիստին փաստաբանը փորձել էր նախազգուշացնել դատավոր Աննա Դանիբեկյանին, որ նույն օրը և ժամին Վերաքննիչ դատարանի նիստ է (դատավորի դեմ դատական ​​գործով) նշանակված, սակայն Դանիբեկյանը չէր լսել և նշանակել էր նիստը: Արձանագրելով փաստաբանի բացակայությունը` դատավորն այն անհարգալից էր համարել և խոստացել էր մարտի 2-ին կայանալիք նիստին քննարկել փաստաբանի պահվածքը:

1STOPPED
Օգտվելով առիթից` դատախազները նույնպես դժգոհություն էին հայտնել և տեղեկացրել «իրենց իրավունքների պաշտպանության չարաշահման» վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին: Ավելի վաղ դատախազներն արդեն փորձել էին պաշտպանությանը զրկել միջնորդություններ ներկայացնելու իրավունքից: Այս ամենով հանդրձ դատախազները դժգոհություն չեն հայտնում, որ դատական ​​նիստերը շաբաթական մեկ անգամ են անցկացվում, ինչն արդեն խոչընդոտում է արդարադատության շուտափույթ իրականացմանը: