Search
Close this search box.

Ես տպավորված եմ Քիմ Քարդաշյանով. թուրք դերասանուհու այս խոսքերը զայրույթ են առաջացրել

Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի նկատմամբ ունեցած իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել է հետևել Քարդաշյանի ընտանիքին:

«Հիշում եմ, որ մի հաղորդման ժամանակ Քրիս Ջեները (Քիմի մայրը-խմբ.) ասել էր. «Քիմը մեզնից ամենախելացին է: Twitter-ում նրան քարկոծում են, սակայն իր համար միևնույն է: Մենք կատաղում ենք, ինքը մեզ հանգստացնում է»,- պատմել է դերասանուհին և հավելել, որ իրեն հատկապես տպավորել է Քիմի ինքնատիրապետումն ու կազմակերպվածությունը:

Այս խոսքերից հետո թուրքական մամուլում և սոցցանցերում թուրք դերասանուհու հասցեին վիրավորանք և զրպարտանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել: Շատերը Քայային վիրավորում են զուտ այն պատճառով, որ նա խոսոտվանում է հայ աստղից ազդեցություն կրելու փաստը։