Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Արթուր Վանեցյան

Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ինչու հիմա ինչ-որ կերպ չի նպաստում հարցի լուծմանը, Վանեցյանն ասել է, որ հիմա լիազորություններ չունի:

Վանեցյանի խոսքերով, այսօրվա իշխանությունները չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը. «Եթե մեզ չեն սիրում, թող դուրս գան ու պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա ու գան այլ քաղաքական գործիչներ, այլ մարդիկ:

Ես իշխանության կռիվ չեմ անում: Ես ասում եմ, որ ի վիճակի եմ իմ անցած ճանապարհով ու փորձով օգնել մեր երկրին լուծելու մեր առջև առաջացած խնդիրները:

Եթե ես իշխանության կռիվ անեի, իշխանությունից դուրս չէի գա՝ լինելով այս իշխանության դե ֆակտո երկրորդ մարդը»: