Search
Close this search box.

Թուրքիայի նախագահականի խոսնակն աջակցություն է հայտնել Փաշինյանին

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալըն Twitter-ի իր էջում աջակցություն է հայտնել Փաշինյանին:

«Մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը: Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները և ստեղծել քաոս: Մենք կոչ ենք անում շուտափույթ կարգավորել իրավիճակը Հայաստանում»,-նշված է հաղորդագրությունում: