Search
Close this search box.

Չափը անցնեք՝ կձերբակալենք. Փաշինյանը սպառնաց

«Ես էլի խորհրդարանական ուժերին ասում եմ՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք…»։ Երբ Փաշինյանը դիմում էր ընդդիմությանը, որոշ անձինք հրապարակից բացականչություններ արձակեցին, ինչից Փաշինյանը ենթադրեց, որ քաղաքացիները ընտրություններ չեն ուզում, ապա ասաց, որ խորհրդակցության կարիք կա ու հարցրեց՝ դե՞մ են ընտրություններին, ապա հրապարակից բղավոցներ հնչեցին։

«Բա հիմա այս հարցը ո՞նց լուծենք, ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Կամ իրանք մեզ պետք է համոզեն, կամ մենք իրանց, սենց ո՞նց կլինի, ուրիշ ճանապարհ հո չկա՞»։

Փաշինյանն ասաց, որ իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ, արտահերթ, թե հերթակա՞ն կվորոշեն։

«Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել բոլոր անհնազանդության դրսևորումները, եկեք սկսենք խոսակցություն։ Ուզում էի ձեր անունից արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնեի, բայց տենց չի լինի՝ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք։ Քաղաքական հայտարարությունների չափը անցնեք՝ կձերբակալենք, ուղղակի օրենքով։ Պայմանավորվում ենք արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք»,- Փաշինյանը դիմեց ժողովրդին։

Մեկ անգամ էլ ասաց, որ ակնկալում է, որ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ուղղակի հայտարարում է հրաժարականի մասին, որովհետև վերջինս չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ, ապա Փաշինյանը նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսի, թե ոնց են այս իրավիճակը հանգուցալուծում։

«Մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու։ Եվ այո, թավիշին վերջ է դրվելու»։
Փաշինյանը նաև հայտնեց, որ երբ հրապարակում հեղափոխություն են արել, ասել են, որ պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն։ Եվ բոլորին ասել են, որ բոլորը շանս են ունենալու, ոչ մեկի նկատմամբ վենդետա չեն արել.

«Բայց ով, ոնց կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները, պետական պաշտոնյաները։ Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորիս պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այդ շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը»։

Աղբյուր` Փաստինֆո