Search
Close this search box.

Ծեծկռտուք՝ դատապարտյալների հիվանդանոցում

ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ, Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ՝ 39-ամյա Մարատ Հարությունյանը ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համլետ Ղազարյանին։

Փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։