Search
Close this search box.

Երևանում փաստաբանից պահանջել են 2000 դոլար, հակառակ դեպքում սպառնացել են նրան ու նրա ընտանիքի անդամներին

Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մուրադ Ասրյանը դիմել է ՀՀ Գլավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Սոնա Ավետիսյան անձը իր հեռախոսահամարին հաղորդագրություններ է ուղարկում՝ իրենց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար:

Shamshyan.com-ի տեղեկություններով` Մ. Ասրյանը հայտնել է նաև, որ «հեռախոսային ահաբեկիչը» սպառնացել է, որ եթե գումարը չտրամադրի, ինքը բռնություն է գործադրելու իր և իր ընտանիքի նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ասրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան, իսկ դատախազւթյունից էլ դիմումի ընթացքը լուծելու համար այն փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ Արաբկիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հանձնարարել է հետաքննչական բաժանմունքում հետաքննություն սկսել: