Search
Close this search box.

Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով: Այս մասին Panorama.amի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում:

Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արտաշես Խաչատրյանի,  միջին ծանրության է.  «Նա սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել, վիճակը նորմալ է, գտնվում է հիվանդասենյակում»: