Search
Close this search box.

Գագիկ Սուրենյան. Սպասվում են արևային օրեր. եղանակը Հայաստանում

«Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: