Search
Close this search box.

Գեղարքունիքի 37 համայնքներում այսօրվանից դադարում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները

Գեղարքունիքի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներում կայացված որոշումնրի հրապարակումից հետո, որով հաստատվում են 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, նոյեմբերի 10-ին մարզի 37 նախկին համայքներում դադարում են համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամնրի լիազորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները դադարում են խոշորացված համայնքների կազմ մտած նախկին համայնքներում:

Այսպես, Ճամբարակ համայնքում դադարում են Ճամբարակ, Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Վահան, Կալավան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Վարդենիս համայնքում՝ Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք, Շատվան, Շողակաթ համայնքում՝ Շորժա, Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Դրախտիկ, Աղբերք նախկին համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները:

Խոշորացված 4 համայնքներում՝ Ճամբարակում, Վարդենիսում, Գեղամասարում եւ Շողակաթում համայնքների նորընտիր ղեկավարները եւ ավագանու անդամները իրենց պարտականությունները կստանձնեն նախկին համայնքների ղեկավարների եւ ավագանու անդաﬓերի լիազորությունների դադարեցման հաջորդ աշխատանքային օրվանից: