Search
Close this search box.

Երևանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին, ով Ուկրաինայի քաղաքացուհի է

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչև 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Արակիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 17 շենքի 10-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։

Shamshyan.com-ի տեղեկությամբ՝ նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Նատալյա Սեմյոնենկոյին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սեմյոնենկոն աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։