Search
Close this search box.

Թրամփը մեղադրում է Օբամային Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի հետ կապված

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմն առանձնացնում է մի քանի բիզնես համաձայնագրեր, որոնք ստորագրվել են Չինաստանի հետ, ներառյալ Չինաստանի ամենամեծ մանրածախ առևտրով զբաղվող ընկերության հետ համաձայնագիրը 1,2 միլիարդ դոլարի ամերիկյան մսատեսակներ գնելու մասին:

Սակայն նախագահ Թրամփի կողմից հնչեցվող բողոքները, կապված առևտրային անհամաչափության հետ, կարող են խաթարել դրանց իրականացումը:

«ԱՄՆ-ը և Չինաստանն ավելի լավ ապագա կունենան, եթե կարողանան ավելի արդար տնտեսական հարաբերություններ հաստատել: Ես չեմ մեղադրում Չինաստանին: Ի վերջո, ո՞վ կարող է մեղադրել մի երկրի, որը, ի շահ իր քաղաքացիների, օգտվել է մյուս երկրի բացթողումից: Այս հարցում մեղադրում եմ նախկին վարչակազմին, որը թույլ է տվել առևտրային դեֆիցիտի այսքան մեծ աճ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Իր հերթին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նշել է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի առևտրային համագործակցությանը մեծ ապագա է սպասում՝ ընդգծելով, որ իր և նախագահ Թրամփի միջև վերջինիս Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 250 միլիարդ դոլարի բիզնես համաձայնագրեր: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ում արագորեն աճում են չինական ներդրումները:

ԱՄՆ-ը և Չինաստանն աշխարհի ամենամեծ տնտեսություններն են և դասվում են աշխարհի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրների շարքին: