Search
Close this search box.

Տարոն Մարգարյան. Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ասել է, որ Երևանի Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, մյուս անվանափոխումների հետ կապված «Ելք»-ի առաջարկությունը կքննարկվի և առաջիկայում համապատասխան որոշում կկայացվի:Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այս երկուշաբթի մայրաքաղաքի ավագանու քննարկմանը ներկայացրեց Երևանի հինգ փողոցներ անվանափոխելու և մեկ փողոց անվանակոչելու նախագիծ: Մասնավորապես՝ առաջարկվում է անվանափոխել բոլշևիկյան գործիչների անունները կրող փողոցները՝ Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով: Բացի այդ առաջարկվում է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։