Search
Close this search box.

«Հրապարակ». Հայոց գեներալներն ընդհատակ են անցել և ոչնչով չեն աջակցում բանակին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել եւ ոչնչով չեն աջակցում բանակին եւ ՊՆ ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային։ Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում»։

Մանրամասը` թերթի այսօրվա համարում