Search
Close this search box.

Դատարանը հաշտեցման ընթացակարգ է առաջարկել Ջիգարխանյանին. նա հրաժարվել է

Մոսկվայի Կունցևսկի շրջանի դատարանում կայացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործով դատական նիստը:

Ջիգարխանյանի ներկայացուցիչը դատարանին միջնորդել է, որ նիստերը տեղի ունենան դռնփակ, քանի որ դերասանը չի ցանկանում շփվել մամուլի հետ, տեղեկացրել է դերասանի  փաստաբան Եվգենի Պարֆենովը: Ըստ նրա՝ դատարանն այդ հարցը կլուծի մինչև նոյեմբերի վերջ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին:

Պարֆենովը նաև նշել է, որ դատարանը հաշտեցման ընթացակարգ է առաջարկել, սակայն կողմերը հրաժարավել են: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ամուսնալուծության պատճառն անձնական է, իսկ մանրամասները Ջիգարխանյանը չի ցանկանում հրապարակավ բացահայտել:

Ի դեպ, ամուսինները ներկա չեն եղել դատական նիստին: Իսկ Վիտալինայի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կինը Ուկրաինայում է՝ գտնվելով  հիվանդանոցում:

ArmLife.am