Search
Close this search box.

Դասադուլ հայտարարած ուսանողների 5 հոգանոց խումբը հանդիպում է վարչապետի հետ

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ցույց անող ԵՊՀ ուսանողները, երթով հասնելով կառավարության շենքի մոտ, պահանջեցին հադիպում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը ուսանողներին  փոխանցեց վարչապետի առաջարկը՝ հանդիպել 5 ուսանողի հետ աշխատանքային քննարկման այնպիսի ձևաչափում, որտեղ լրատվամիջոցները չեն կարող ներկա լինել։

Ուսանողներն էլ ողջունելով կառավարության մոտեցումը մերժեցին՝ առանց լրագրողների ներկայության, վարչապետի առաջարկը: Ուսանողները պնդեցին, որ հանդիպմանը ներկա լինի գոնե մեկ լրատվամիջոցի ներկայացուցիչ, որը կապահովի ուղիղ հեռարձակում: Մինչդեռ, վարչապետի խորհրդականի փոխանցմամբ՝ աշխատանքային քննարկում նման ռեժիմում չի անցկացվում:

Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվեցին, որ կառավարության կողմից՝ ողջ հանդիպման ընթացքը կձայնագրվի, իսկ տեսանյութը՝ առանց մոնտաժի, հասանելի կտրամադրվի ուսանողներին և կլինի բոլորին:

ArmLife.am