Search
Close this search box.

«Հայկական ժամանակ». ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում տեղյակ չեն՝ արդյոք Իսրայելն արգելե՞լ է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին

«Իսրայելի պաշտպանության նախարարությունն  արգելել է Aeronautics Defense Systems զենք  արտադրող  ընկերությանը 20 միլիոն  դոլարի անօդաչու  թռչող  սարքեր  մատակարարել իր գնորդներից մեկին։ Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il-ը։

Հրապարակման մեջ հստակ չի նշվում, թե որ երկիրն է  արգելվել  ԱԹՍ-ների  մատակարարումը, սակայն նշվում է, որ այդ երկիրը  Moody`s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է  զենք արտադրող  այդ ընկերության  պահեստամասեր  արտադրող  գործարանը։  Պարբերականի տեղեկություններով՝ Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի, ունի երկու հաճախորդ՝ Սերբիան և Ադրբեջան, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր  արտադրող գործարան։  Այսինքն՝  գնորդը, որին արգելվել է  մատակարարել  ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է։

«Հայկական ժամանակ»-ն այս տեղեկության վերաբերյալ  զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ նման տեղեկատվություն չունի։  ՀՀ արտաքին  գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն  էլ փոխանցել է, որ այդ տեղեկությունը հրապարակել է ընդամենը  մեկ լրատվամիջոց, ԱԳՆ-ում այն ուսումնասիրում են»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: