Search
Close this search box.

Հունվարից ՀՀ-ում սրտի վիրահատության գներն ավելի մատչելի կլինեն

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրել է 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը. «Նախագծի նպատակն է սրտի վիրահատության ծառայութունների առկա դեֆիցիտի փոխհատուցում՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանականերում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն»,- նշել է նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին՝ արդյո՞ք վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է, նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով»,-նշել է Լևոն Ալթունյանը: