Search
Close this search box.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի պաշտպանին

Կատալոնյան «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, մանկունիացիները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր են  ձեռք բերել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ Ժոզե Մուրինյուն ցանկանում էր ձեռք բերել Ռաֆայել Վարանին, սակայն ֆուտբոլիստը մշտապես խաղում է «Ռեալ»-ում, և նրա տեղափոխությունը քիչ հավանական է:

23-ամյա Ումտիտիի պայմանագրում հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո: