Search
Close this search box.

Տեղումների հետևանքով՝ Երևանում ավտոմեքենաներն արգելափակվել են անձրեւաջրերի մեջ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 04:39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է անձրեւաջրերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 CX 442 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քոչարյան փողոցում անձրեւաջրերի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը (ավտոմեքենաներից մեկի մեջ վատառողջ քաղաքացի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 34 ZQ 007 եւ «Volkswagen Golf» մակնիշի 34 QP 685 պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետեւ սահմանազատել տարածքը: