Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ.1 զոհ և 2 վիրավոր, Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը

Oգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

[smartslider3 slider=22]