Search
Close this search box.

Ինչու՞ ՀՀԿ-ն պարտվեց Շիրակի մարզում. Գագիկ Համբարյան

Նոյեմբերի 5-ին Հայաստանի տասը մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ…Որոշ տեղերում, օգտագործելով ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների տեխնոլոգիաները՝երբ նույն կուսակցության մի քանի անդամներ իրենց թեկնածությունն էին դնում որևէ ընտրատարածքում և դրանով հարազատ կուսակցության համար ձայներ ապահովում,կիրառվեցին նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ…
Այս ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան նրանով,որ պայքարը հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջև…Եթե որոշ համայնքներում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները հաղթեցին պաշտոնապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին և դրանով պահպանեցին իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում,ապա Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որի արդյունքում,երեք խոշորացված համայնքներից ընդամենը մեկում՝ Անիում տարան հաղթանակ…
Շիրակի մարզում առանց այդ էլ թույլ դիրքեր ունեցող ՀՀԿ-ի համար Մարմաշեն համայնքում,որը միավորում է 15 գյուղեր, իշխանությունը զիջելը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին մեծ հարված էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության համար…Պարտության պատճառներից մեկը հենց այն էր,որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, հաշվի չառնելով ՀՀԿ-ի թույլ դիրքերը մարզում, չտիրապետելով ընտրական տեխնոլոգիաներին և առաջնորդվելով սխալ ռազմավարությամբ,իսկ ավելի ճիշտ սպասարկելով ինչ-որ մեկի, այլ ոչ թե կուսակցության շահերը, հասավ նրան,որ ամենակարևոր համայնքում՝ Մարմաշենում,որի մեջ մտնող գյուղերից շատերը Գյումրիի արվարձանային խոշոր բնակավայրեր են և որոնց արդեն նախկին գյուղապետերից շատերը ՀՀԿ-ական էին,ՀՀԿ-ն պարտվեց…ՀՀԿ-ն Մարմաշենի համայնքապետի ընտրությանը ներկայացված էր պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանով և ինքնաառաջադրված Աշոտ Եղոյանով…ՀՀԿ-ականների միջև ծավալված կատաղի պայքարի արդյունքում շահեց դաշնակցականը…Իսկ ի՞նչ արեց ՀՅԴ-ն…Ընտրեց շատ ճիշտ ռազմավարություն. առաջադրեց այդ տարածաշրջանում բավականին հարգված գործարար Կարեն Արշակյանի թեկնածությունը,որը ՀՅԴ-ի միակ թեկնածուն էր և, բավական լավ աշխատանք տանելով, ստացավ հաղթանակի դափնին… Այդ ընթացքում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը ինտրիգներ էր լարում Աշոտ Եղոյանի դեմ,ինչ-ինչ մեթոդներով փորձում մրցապայքարից դուրս հանել վերջինիս և նկարահանվում Թորգոմ Սահակյանին գովերգող քաղաքական գովազդներում…Ասեմ,որ մարդկանց վրա վերջինիս այս տիպի գործունեությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ,որի արդյունքում Սահակ Մինասյանի թեկնածուն պարտություն կրեց… Արդյունքում՝15 գյուղերը «դաշնակցականացվեցին» իր բոլոր հետևանքներով ՀՀԿ-ի համար…
Գրեթե նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Անիի համայնքապետի ընտրությունների շուրջ…ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Արտակ Գևորգյանի դեմ պայքարում և ինտրիգներ էր լարում նույն ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը,ով ըստ լավատեղյակ աղբյուրների, պաշտպանում էր Սառնաղբյուր գյուղից առաջադրված մի այլ թեկնածուի, ով բավականին հարգված է այդ տարածաշրջանի բնակչության կողմից…Սրանով «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը մի խնդիր էր ցանկանում լուծել…Պարտության մատնելով Արտակ Գևորգյանին` նա անմիջական հարված կհասցներ վերջինիս քավորին՝ նույն սառնաղբյուրցի,ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանին,ով բավական ուժեղ դիրքեր ունի Անիի տարածաշրջանի գյուղերում…Սակայն հականիկոյանական ուժերին չհաջողվեց կյանքի կոչել իրենց ծրագիրը…Արտակ Գևորգյանը, 3909 ձայն ստանալով և առաջ անցնելով մոտակա մրցակցից մոտ 2000 ձայնով, դարձավ խոշորացված Անի համայնքի ղեկավար…
Ախուրյան խոշորացված համայնքում,որը միավորում է 5 բնակավայր,հաղթանակ տարավ Ախուրյան գյուղը 21 տարի ղեկավարած Արծրունի Իգիթյանը…Չնայած այն հանգամանքին,որ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն առաջադրել էր իր թեկնածությունը,ՀՀԿ-ն պաշտոնապես աջակցեց իր կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին,որը ևս դժգոհություն առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանակում… Արդյունքում,Շիրակի մարզում ՀՀԿ-ն պարտություն կրեց…
Ի դեպ, մեկնաբանելով սեփական անհաջողությունները (Անիի համայնքապետի ընտրություններում վերջինս ոչ մի լումա չունի) ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը հայտնել էր,որ իրենք հաղթել են,քանի որ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը…Զավեշտալի և անտրամաբանական բացատրություն…Հետաքրքիր է,ու՞մ շահերն է իրականում պաշտպանում ՀՀԿ կառույցի ղեկավարը…Սեփական կուսակցության,ինչ-որ անհատի կամ անհատների,որի կամ որոնց սեփական խաղն է առաջ տանում Շիրակի մարզում և անհաջողություն կրում,որի արդյունքում տուժում է կուսակցությունը, թե՞…
Հետաքրքիր փաստ.ՀՀԿ-ական պարոն Մինասյանի շրջապատում բազմաթիվ հակաիշխանականների կարելի է տեսնել,ովքեր իրենց սոցցանցերի էջերում կարող են անձնական վիրավորանքներ տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,կաթողիկոսին և այլ կարկառուն ՀՀԿ-ների (կան բազմաթիվ ապացույցներ)…20 տարի Շիրակի մարզի կրթական ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանը «յոթը լարի վրա խաղացող է»…Բայց մի օր գալու է պատասխան տալու ժամանակը…
Հ.Գ.Զավեշտալի փաստ…Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին բարև չեն տալիս Շիրակի մարզի բազմաթիվ կարկառուն ՀՀԿ-ականներ…

Գագիկ Համբարյան