Search
Close this search box.

Վտանգը շարունակում է կախված մնալ․ ժամկետային զինծառայողների ծնողները սթափվելու կոչ են անում

Հարգելի հայրենակիցներ, հարազատներ,զինվորի ծնողներ և ոչ միայն,սրտացավ մարդիկ։Խնդրում ենք բոլորիդ սթափվեք,սթափվեք ու կանգնեք մեր կողքին,հայ զինվորի կողքին։ Վտանգը շարունակում է կախված մնալ,դեռ սպառնալիքը կա ու ամեն վայրկյանը կարող է լինել ճակատագրական պատերազմ անցած մեր զավակների համար։18 տարեկան մեր քաջերը անցան ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ։Արեցին հնարավորն ու անհնարինը հանուն հայրենիի։Մինչ օրս էլ կանգնած են մահի առաջ` դեմ հանդիման ու թշնամու հետ` անհավասար պայմաններում (չմանրամասնեմ հասկանալի պատճառներով ու անկասկած պայմանների մասին գիտենք բոլորս)։

Մեր տղաները մայր Հայրենիքի առաջ կատարեցին, գերակատարեցին իրենց պարտքը` անմարդկային պայքարի, աննկուն կամքի, հզոր ոգու, անասելի խիզախության, աննկարագրելի հերոսության ու ,ցավոք, բազմիցս էլ` արյան ու կյանքի գնով։ Մի ամբողջ սերունդ` լուսավոր ու հրաշք սերունդ,սերուցք ու գենոֆոնդ կորցրինք։ԿԱՆԳ ԱՌՆԵԼ Է ՊԵՏՔ։

Մենք իրավունք չունենք, այո՛ բոլոր առումներով չունենք այդ իրավունքը շարունակել անլուրջ վերաբերմունքը, անտարբերություննը, անորոշությունն ու արկածախնդրությունը վերածնված հայորդիների նկատմամբ։Այո՛ նրանք ԱՐԺԱՆԻ են նրան,որ մայրն էլ իր պարտքը կատարի որդիների հանդեպ։Մայր Հայրենիքն իր սերը,երախտիքը հայտնի իր զավակներին, գնահատի, արժևորի ու շնորհակալ լինի իր մատղաշ ,բայց դժոխքում հասունացած տղաներին։

Միախմբվենք ու միասնականորեն կարող ենք հասնել մեր երեխաների պատվով վաստակած իրավունքների արժանապատիվ գնահատանքին ու արժանի վերաբերմունքին։Այլևս հապաղելու իրավունք ու ժամանակ չունենք։