Search
Close this search box.

Կրեմլը հաստատել է. ռուսաստանցի բժիշկներն այցելել են Փաշինյանին, Ալիևին

Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ընդունել են ռուսաստանցի բժիշկներին: Այս մասին «Коммерсантъ»-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ Պեսկովը չի հայտնել բժիշկների այցի նպատակը՝ հղում անելով նրան, որ վերջիններս մինչև հունվարի 16-ը արձակուրդի մեջ են: